Արձագանք Լենա Նազարյանի կոչին |lragir.am|

lragir.am: ԱՐՁԱԳԱՆՔ Վեթինգը սկսված է. օրենքը կլինի, բայց պետք չէ սպասել՝ ԱԺ փոհնախագահ Լենա Նազարյանի կոչին

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշված հարցազույցում կոչ է արել, մասնավորապես՝

«(…) Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքացիական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր, որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության և անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել (…)»:

ԱՅՍՊԵՍ.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Զավենի Մանուկյանի նախագահությամբ քննության առնված որդուս՝ 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ-ՇԴ 2/0037/01/15 քրեական գործով՝ դատավորը թույլ է տվել մի շարք նյութական և դատավարական նորմերի կոպիտ խախտումներ: Գործով փաստերի,ապացույցների և փաստական այլ հանգամանքների առկայության պայմաններում շահագրգռված է եղել և նպատակադրված ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյան անձի համար էական և զգալի առավելություն ստանալուն:
Ինքնանպատակ և ոչ իրավաչափորեն, ուղղակի վատնելով ողջ դատավարության մոտ 2 ու կես տարիները, էական վնասներ է հասցրել տուժող կողմին և առհասարակ գործի քննությանը: Դատավարության ողջ ժամանակահատվածում կատարել է ՀՀ գլխավոր դատախազության պատվերը՝ պարտակելով ամբաստանվող Արթուր Մարտիրոսյանի կողմից ակնհայտ և փաստացի խմբի կազմում կատարած սպանությունը, պաշտպանության տակ առնելով և իր գործողություններով նպաստել գործով մնացած հանցագործների չներգրավմանը:

Տվյալ դեպքում մեծապես առկա են կոռուպցիոն ռիսկեր, քանի որ դատավորը գիտակցել է ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից արդեն իսկ ապահովագրված լինելու հանգամանքը: Տուժողին դնելով անհավասար վիճակում, հովանավորելելով նախաքննական մարմնի հանցավոր ապօրինությունները՝ չարամտորեն նպատակ է հետապնդել ԳՈՐԾԻ ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ԵԼՔԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Ուստի դատավոր Աշոտ Մանուկյանը անձամբ իր ներքաշվածությունն ունի խմբակային սպանությունը պարտակելու գործում և նա շահագրգռված եղել իր լիազորությունները ծառայեցնել ինչպես անձնական, այնպես էլ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԽՄԲԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ:

Վերը նշված և ի թիվս այլ հանգամանքների վերաբերյալ առկա են ՓԱՍՏԵՐ, ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, անհրաժեշտության դեպքում կներկայացվեն գործի համապատասխան ընթացքում, որոնք բավարար հիմքեր են, իսկ նշվածը պարունակում է հանցակազմ, հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ:

Աշոտ Մանուկյանը դատավորին ոչ հարիր վարքագծով և նշված հանցավոր գործողություններով, անձամբ խոչընդոտելով ադարադատության իրականացմանը՝ կայացրել է ակնհայտ անարադար դատական ակտ, Հանուն Հայաստանի Հանրապետության հրապարակել ՀԱՆՑԱՎՈՐ ԴԱՏԱՎՃԻՌ:

Հ.Գ. Հուսով եմ, տիկին Լ. Նազարյանն իր կոչին համահունչ և գործնականորեն կվերաբերվի ներկայացվածին:

Ռուզան Ադանալյան

x