ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են Ռուսաստանին Սիրիայի հարցով առաջարկ անել. լրատվամիջոցներ |tert.am|

tert.am։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանին սիրիական հակամարտության կարգավորման հարցով առաջարկ անել, որը կենթադրի՝ Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի օրինական իշխանության ճանաչում, սիրիական իշխանությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկում, ինչի դիմաց ՌԴ-ն պետք է զսպի այդ երկրում Իրանի ազդեցությունը:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին գրում է արաբական Asharq Al-Awsat պորտալը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագիտական աղբյուրների:

«Կողմերը կքննարկեն «ճանապարհային քարտեզը», որի շրջանակում ԱՄՆ-ն և դաշնակիցները Մոսկվային Սիրիայի հարցով առաջարկներ կանեն, օրինակ՝ երկրի վերականգնում, նախագահ Բաշար ալ Ասադի օրինական իշխանության ճանաչում, պատժամիջոցների չեղարկում, ինչի փոխարեն Ռուսաստանը պետք է հանձնառություն ստանձնի այդ երկրում Իրանի դերը զսպելու հետ կապված հստակ գործողությունների իրականացման գործում»,-հայտնել են աղբյուրները:

x