Բակո Սահակյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահի հետ քննարկել է իրականացվող մի քանի ծրագրերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ճանաչման եւ համազգային խնդիրների լուծման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

x