Զելենսկին Կուչմային Ուկրաինայի ներկայացուցիչ Է նշանակել Դոնբասի խնդրով շփման խմբում |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեոնիդ Կուչմային Ուկրաինայի ներկայացուցիչ Է նշանակել Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբում:

«Հունիսի 5-ին Մինսկում կայանալու Է շփման խմբի հերթական հանդիպումը՝ Ուկրաինայի կողմից Լեոնիդ Կուչմայի գլխավորությամբ»,-հայտնել Է նախագահը Կիեւում կայացած ճեպազրույցում:

Զելենսկին հայտարարել Է, որ Կիեւը կոնկրետ առաջարկություններ եւ նոր լուծումներ ունի Դոնբասի վերաբերյալ: «Մենք իսկապես կոնկրետ առաջարկություններ եւ նոր լուծումներ ունենք Դոնբասի վերաբերյալ, բայց ոչ ոք Ուկրաինայի տարածքով եւ ինքնիշխանությամբ առեւտուր չի անելու»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x