Ռադան հրաժարվեց քննարկել նախագահի իմպիչմենտի մասին Զելենսկու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Գերագույն ռադան հրաժարվել Է քննարկել պետության ղեկավարի իմպիչմենտի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օրինագիծը: Փաստաթուղթը խորհրդարանական նստաշրջանի օրակարգ մտցնելու օգտին քվեարկել Է 110 պատգամավոր՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:

Զելենսկին նախագահի իմպիչմենտի մասին օրինագիծը Ռադային Էր հանձնել մայիսի 29-ին. դա նրա նախընտրական արշավի կետերից մեկն Էր, որոնց թվում Է նաեւ պատգամավորական անձեռնմխելիությունը հանելու եւ ապօրինաբար հարստանալու համար պատժելու վերաբերյալ օրենքը:

Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, նախագահին կարող են իմպիչմենտ հայտարարել, եթե նա պետական դավաճանություն կամ այլ հանցագործություն Է կատարել: Ընթացակարգը ենթադրում Է Ռադայում ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ստեղծում, որի եզրակացությունները քննարկվում են խորհրդարանի նիստում:

Այս հանձնաժողովի եզրակացության հիման վրա Ռադան սկզբում 226 ձայնով որոշում Է ընդունում նախագահին մեղադրանքներ առաջադրելու մասին, իսկ այնուհետեւ 300 ձայնով որոշում Է ընդունում իմպիչմենտի մասին՝ նախապես ստանալով Սահմանադրական դատարանի եզրակացությունը իմպիչմենտի անցկացված ընթացակարգի օրինականության մասին եւ Գերագույն դատարանի եզրակացությունն այն մասին, որ նախագահն իսկապես հանցագործություն Է կատարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

x