2018-ին գրանցվել է 5.2 տոկոս տնտեսականա աճ՝ նախատեսված 4.5-ի փոխարեն. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: 2018-ի մայիսին ձևավորված նոր իշխանությունների խնդիրը մակրոտնտեսական կայունության խնդիրն էր, որը պահպանվեց, Աժ-ում ՀՀ 2018 թ-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել դեպքեր, երբ երկրում նման մասշտաբային փոփոխություններ են տեղի ունենում և երկրում տնտեսական համակարգը ցնցումների չի ենթարկվում և ամեն ինչ մակրոտնտեսական պայմաններում է տեղի ունենում», - ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց մակրոտնտեսական կայունությունը պահպանվեց երկու պատճառով՝ ՀՀ-ում որոշակի կայացած ինստիտուտների առկայությամբ, որոնք հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան և ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության թավշյա բնույթով։

 

Խոսելով տնտեսական աճից՝ Փաշինյանը նկատեց, որ գրացվել է շատ ավելի բարձր տոկոս, քան նախատեսվում էր.

«2018-ին գրանցվել է 5.2 տոկոս տնտեսական աճ, բայց 2018-ի բյուջեի նախագծում նախորդ կառավարության և ԱԺ կողմից որպես տնտեսական աճի ցուցանիշ նշվել է 4.5 տոկոս։ 2018-ին այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018-ի բյուջեի հիմքում դրել է նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից»։

Նա նաև նկատեց, որ 2018-ին գրանցվել է ցածր գնաճային ֆոն և հնարավոր է եղել զսպել գնաճը և տարվա կտրվածքով ունենալ գնանկում։

«2018-ի պետական բյուջեն կատարվել է։ Դրա արդյունքերով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ», - ասաց վարչապետը:

x