Չենք կարող ասել, որ 2018-ին ցանկալի արդյունք ստացել ենք, որովհետև տնտեսական աճի 5, 2%-ի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը․ ֆինանսների նախարար |tert.am|

tert.am: 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ նախորդ տարի 5, 2% տնտեսական աճ է արձանագրվել, կանխատեսումների համար օգտագործվել է 4,5% աճի ցուցանիշը։

«Պետք է նկատել, որ դա տեղի է ունեցել, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 3,6%-ով, ԵՄ տնտեսությունը աճել է 2,1%-ով, ԵԱՏՄ երկրների միջինացված աճի ցուցանիշը եղել է 2,5%»,-ընդգծեց նախարարը:

«Եթե ուշադրություն դարձնենք տնտեսական աճի կառուցվածքին, ապա սա այն դեպքերից է, որ պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք և որոնց ուղղությամբ գործողություն ենք իրականացնում, չենք կարող գնահատել, որ իր ցանկալի արդյունքը 18-ին արդեն տվել է, որովհետև այս աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը»,-ասաց նա։

Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսական աճի 5,2%-ից 4,8-%-ը բացատրվում է ծառայությունների ոլորտով։ 

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ բավական շատ են եղել քաղաքական փոփոխություններով պայմանավորված շահարկումները՝ կապված անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական, ֆինանսական, սոցիալական պարտավորությունները չկատարելու հետ։


x