Թուրքիայի զինուժը Դիարբեքիրում օպերացիա է սկսել քուրդ գրոհայինների դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի զինված ուժերը քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում ռազմական գործողություն են իրականացրել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայինների դեմ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Այդ մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Օպերացիայի շրջանակներում սպանվել է 5 քուրդ զինյալ։ Ռազմական գործողության ժամանակ թուրքական կողմն օգտագործել է նաև օդուժ։

x