ՀՀ-ում որևէ մեկը չկա՝ կլինի իշխող քաղաքական ուժ, թե անձ, որ իրեն վեր դասի օրենքից. Վալերիյ Օսիպյան

aysor.am։ Ոստիկանությունն ուսումնասիրում է ռիսկեր պարունակող ցանկացած կոչ և քարոզ, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Բռնությունը Հայաստանում տեղ չունի, վստահեցնում եմ՝ չկա որևէ դեպք, որի վերաբերյալ ոստիկանության կողմից չի իրականացվում ուսումնասիրություն։ Մեր մասնագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում է ցանկացած կոչ, ցանկացած քարոզ, տեսնելով այնտեղ ռիսկեր, վտանգներ՝ մենք անպայման միջոցներ ենք ձեռնարկում, հրավիրում ենք ոստիկանություն և իրավական գնահատական տալուց հետո վարույթ ենք իրականացնում», - ասաց Օսիպյանը։

Ոստիկանապետն ընդգծեց՝ համակարծիք չէ այն քաղաքացիների հետ, որոնք ոստիկանության հանդուրժողականությունը երբեմն թուլության նշան են ընկալում։

«Որևէ մեկը Հայաստանում չկա՝ կլինի իշխող քաղաքական ուժ, թե անձ, որ վեր դասի իրեն օրենքից։ Մեզ համար միևնույն է ով լինելու հանգամանքը, մենք բոլորի ոստիկաններն ենք՝ անկախ կուսակցական պատկանելիությունից։ Դրանում ՀՀ քաղաքացիները համոզվել են», - ավելացրեց Օսիպյանը։

x