ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։
Նախարարությունից հայտնում են, որ փոխնախարար Տերտերյանը ողջունել է դեսպանին եւ շնորհակալություն հայտնել նրան հայ-իտալական միջպետական կապերի ամրապնդման ու երկու երկրների միջեւ փոխգործակցության խորացման գործում ունեցած ներդրման համար։
Իր հերթին դեսպան Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նկատել, որ իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ եղած գործնական կապերի խորացման հարցում, ինչի ապացույցն է առաջիկայում անցկացվելիք հայ-իտալական գործարար համաժողովը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 10-ին Երեւանում եւ հունիսի 11-ին Գյումրիում կայանալիք հայ-իտալական գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու միջոցառումների ծրագրի թեմատիկ տարբերակները։
Համաժողովին կմասնակցեն իտալական 14 կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են թափոնների կառավարման, էներգետիկայի, ճանապարհաշինության, քաղաքաշինության, սմարտ քաղաքների տեխնոլոգիաների ոլորտում։
Իտալական կողմը շահագրգռված է ՀՀ-ի հետ եղած գործնական կապերի խորացման հարցում. Իտալիայի դեսպան

Դիտել նաև
- ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
- ՀԲ խումբն աջակցելու է ներդրումների ներգրավմանը և կին ձեռնարկատերերի հզորացմանը Հայաստանում |armenpress.am|
- Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանը՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին |factor.am|
- Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը․ ԱԳՆ