Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի հանդիպումը |armenpress.am|

armenpress.am։ Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հանդիպումը։

Հանդիպումը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։ Երկկողմ հանդիպման՝ լրատվամիջոցների համար բաց հատվածում կողմերը ողջունեցին միմյանց, անդրադարձան Հայաստանի և Իսրայելի հարաբերություններին։

x