Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ ԱԺ արտահերթ նիստի անցկացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ընդունելի չի համարում ԱԺ հանձնաժողովներում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունների քննարկմանը զուգահեռ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի անցկացումը: Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում:

«ԱԺ-ում քննարկվում են 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունները: Եվ արտահերթ նիստին զուգահեռաբար ընթանում են այդ քննարկումները: Դրա համար մենք ստիպված եղանք ընդհատել բյուջեի կատարման նախնական քննարկումները՝ վազելու դահլիճ՝ արտահերթ նիստերին մասնակցելու»,-ասաց Թանդիլյանը:

Նա նշեց, որ հասկանում է որոշ օրենքների հրատապությունը, այդ թվում նաև Հարկային օրենսգրքի փոփոխության հրատապությունը, սակայն չի ընդունում այն, որ ընդհատվում է ԱԺ խորհրդի կողմից հաստատված ժամկետացանկը, որով նախատեսում էին կարևորագույն քննարկումներ: Թանդիլյանը խնդրեց, որ դա լինի վերջին անգամ, որ նման կարևորագույն օրենքների քննարկումներն անցկացվեն բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ:

x