Եկամտահարկի համահարթեցման հետևանքով պետական բյուջեն տարեկան մոտ 30 մլրդ դրամի եկամուտ կկորցնի

panarmenian.net: ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող եկամտահարկի համահարթեցման հետևանքով պետական բյուջեն տարեկան մոտ 30 մլրդ դրամի եկամուտ կկորցնի։

2%-ով կնվազի նաև շահութահարկը, ինչի հետևանքով պետբյուջեն տարեկան 11 մլրդ դրամ կկորցնի։ Ընդհանուր առմամբ, բյուջեի վրա, այս երկու հարկատեսակի նվազումը 41 մլրդ կարժենա։

2020 թվականից եկամտհարակի 25-ից կդառնա 23%, կվերանա նաև պրոգրեսիվ հարկումը։ Երեք տարում այն կնվազի 20%-ի:

x