Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI) նախազգուշացրել է Թուրքիային, որ Մարդուր իրավունքների և իրավահավասարության կազմակերպության անդամները չպետք է նշանակվեն իշխանությունների կողմից, այլ պետք է լինեն անկախ փորձագետներ։

Եվրախորհրդի ենթակայությամբ գործող հանձնաժողովը երկու տարի առաջ Թուրքիայի վերաբերյալ զեկույց էր հրապարակել, որտեղ մատնանշել էր այն խնդիրները, որոնք առկա են Թուրքիայում և ընդգծել դրանք վերացնելու անհրաժեշտությունը։

Սակայն հանձնաժողովն արձանագրել է, որ երկու տարի անց էլ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել և Թուրքիան չի կատարել իր պարտավորությունները, չի վերացրել զեկույցում նշված խնդիրները, բացթողումներն ու թերացումները։

x