23 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 23 համայնքներում այսօր՝ հունիսի 9-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են տեղամասերը, մեկնարկել է քվեարկությունը:

Այսօր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ կընտրեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում: 14 համայնքում հերթական ընտրություններ են, որից` 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 համայնքում արտահերթ ընտրություններ են:

Թեժ պայքար է սպասվում Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, որտեղ առաջադրվել է 5 թեկնածու։

Հիմնական հավակնորդներն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանը, ով Կոտայքի մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է ու գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։

Գուլյանին աջակցելու համար օրերս Աբովյանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործող քաղաքապետն էլ վայելում է Գագիկ Ծառուկյանի ոչ բացահայտ աջակցությունը։

Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։

x