Չինաստանը նախազգուշացրել է մի շարք ընկերությունների, որոնք կսատարեն ԱՄՆ-ին

news.am: ՉԺՀ-ի զարգացման եւ ռեֆորմների հարցերով պետական հանձնաժողովը նախազգուշացրել է մի շարք համաշխարհային տեխնոլոգիական ընկերություններին, որ եթե նրանք սատարեն Չինաստանի հետ առեւտրային կապերի ուղղությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, ապա կարող են բախվել որոշակի հետեւանքների, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Զրույցներին հրավիրված ընկերություններից են Intel Corp.-ը, Qualcomm Inc.-ը, ARM Holdings PLC and SK Hynix Inc.-ը, Microsoft Corp.-ը, հարավկորեական Samsung Electronics Co.-ը, համակարգիչեր արտադրող Dell Technologies Inc.-ը, ֆինական էլեկտրոնիկա արտադրող Nokia Corp ընկերությունը, հաղորդել է պարբերականի աղբյուրը:

Անցած ամիս առեւտրային բանակցությունների ձախողման ֆոնին Թրամփը ներառել էր չինական Huawei ընկերությունը առեւտրային սեւ ցուցակում՝ արգելելով նրան վաճառել տեխնոլոգիաները եւ սարքավորումների մասերը առանց ԱՄՆ-ի առեւտրի նախարարության լիցենզիայի:

Ի պատասխան՝ Չինաստանը կազմել էր օտարերկրյա ընկերություններից անհուսալի իրավաբանական անձանց սեփական ցանկը, որոնք դադարել էին մատակարարել ապրանքները Չինաստանին կամ ձեռնարկել էին այլ գործողություններ, որոնք բախվում էին չինական արտադրողների շահերի հետ:

Գործակալությունը հաղորդում է, որ այդ նոր ցուցակը խոչընդոտում է որոշ երկրներին օգտագործել չինական տեխնոլոգիաներ եւ միաժամանակ զսպել Չինաստանի զարգացումը:

Google կորպորացիան այս շաբաթ նախազգուշացրել էր, որ եթե ամերիկյան վարչակազմը շարունակի խստացնել սահմանափակող միջոցները Huawei-ի դեմ, ապա դա կարող է բացասաբար անդրադառնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունն ապահովելու առումով:

Փորձագետները նշում են, որ Huawei-ի նկատմամբ պատժամիջոցները կարող են ստիպել ընկերությանը եւ չինական մի շարք այլ ընկերություններին ինքնուրույն փնտրել խնդրի լուծումները եւ մշակել սեփական նոր տեխնոլոգիաները: Իսկ դա կվնասի Google-ի նման ամերիկյան ընկերությունների դոմինանտ դիրքին երկարաժամկետ հեռանկարում

x