29/16 ընտրատեղամասի դիմաց ընտրական շտաբ է․ առկա են ուղղորդման կասկածներ

Աբովյանի 29/16 ընտրատեղամասի դիմաց կահույքի խանութ է, որը ծառայել է որպես Վահագն Գևորգյանի ընտրական շտաբ, ինչի հետ կապված ընտատեղամասում երկու արձանագրություն է կազմվել։

Նախ, դիտորդներից մեկը ֆիքսել է, որ դեռևս թեկնածուի պաստառը փակցված է խանութի վրա։ Պաստառը հեռացվել է։

Երկրորդ, որոշ ժամանակ անց նկատել են, որ 3 քաղաքացի մտել են այդ խանութ, այնուհետև եկել ընտրության և հետ վերադարձել խանութ։ Այս դեպքը ֆիքսվել է Գրիգոր Գուլյանի վստահված անձի կողմից և արձանագրություն է կազմվել։

Ընտրատեղամաս է ժամանել նաև ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ծանոթացել առկա իրավիճակին։

 

x