Երկուշաբթի «России РБК», «Коммерсант» և «Ведомости» պարբերականները լույս կտեսնեն միևնույն շապիկով` ի պաշտպանություն լրագրող Իվան Գոլունովի |tert.am|

tert.am։ Երկուշաբթի օրը «России РБК», «Коммерсант» և «Ведомости» հայտնի պարբերականները լույս կտեսնեն միևնույն շապիկով` ի պաշտպանություն «Մեդուզա» պարբերականի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք` թմրամիջոցներ վաճառելու կասկածանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Պարբերականների շապիկին գրված կլինի «Ես/Մենք Իվան Գոլունովն» ենք: Լրագրողը ձերբակալվել էր Մոսկվայում` հունիսի 6-ին: Հունիսի 8-ին շտապօգնություն էր ժամանել ոստիկանության բաժանմունք, որտեղ պահվում էր Գոլունովը։ Բժիշկը կողոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում էին ախտորոշել:

x