Բաքուն կընդլայնի ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ |tert.am|

tert.am:  Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը հանդիպել են Նախիջևանում, որտեղ հունիսի 7-ին սկսվել են «Անխափան եղբայրություն-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, թուրք գործընկերոջ հետ հանդիպմանն ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ Բաքուն կընդլայնի ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ՝ երկրի ռազմական հզորությունն ամրապնդելու նպատակով:

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցությունը «տարածաշրջանում կայունության ապահովման գլխավոր գործոնն է»:

Թուրք նախարարը ևս գոհունակություն է հայտնել երկու երկրի համագործակցությամբ և Նախիջանում անցկացված զորավարժություններով:

x