Ռուսաստանը կսկսի կենսաթոշակներ վճարել ԵԱՏՄ անդամ երկրներից աշխատանքային ներգաղթյալներին |tert.am|

tert.am:  Ռուսաստանը և ԵՏՄ անդամ մյուս երկրները կենսաթոշակ են վճարելու միության անդամ այլ երկրների աշխատանքային միգրանտներին, հայտնում է rbc.ru-ն: Այդ նպատակով նախատեսվում է ԵՏՄ համաձայնագիր ստորագրել կենսաթոշակային ապահովման վերաբերյալ:

ԵՏՄ երկրների միջև համաձայնագիրը նախատեսում է, որ եթե միգրանտը աշխատել է տվյալ երկրում և վճարումներ արել կենսաթոշակային հիմնադրամին, հայրենիք վերադառնալուց հետո կենսաթոշակ կստանա:

ԵԱՏՄ երկրներում կենսաթոշակային վճարումների տարբեր դրույքաչափեր են գործում՝ Ռուսաստանում՝ 22%, Բելառուսում՝ 29%, Ղազախստանում և Հայաստանում՝ 10%, իսկ Ղրղզստանում ֆիքսված դրույքաչափ չկա:

Ըստ համաձայնագրի՝ տարբեր երկրների տարածքներում ձեռքբերված աշխատանքային ստաժը գումարվելու է:

x