Մարզպետները դարձյալ պարգևատրել են իրենց |hetq.am|

hetq.am:  Մարզպետարաններում շարունակում են պարգևատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Չկան հստակ չափորոշիչներ, թե ինչի հիման վրա և ինչ չափով, ինչպես են պարգևատրվում աշխատակիցները: Ստորև ներկայացնում ենք Տավուշի և Լոռու մարզպետարանի աշխատակիցների պարգևավճարներին: Մյուսներին կանդրադառնանք առաջիկայում:

Տավուշի մարզպետարանի 101 աշխատակիցներ ստացել են եռամսյակային պարգևավճար: Պարգևավճար չստացած աշխատակիցներ չկան: Եռամսյակի կտրվածքով Տավուշի մարզպետարանի պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 16 մլն 274 հազար դրամ:

Մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, վերջինիս տեղակալը, երեք վարչության պետեր պարգևատրվել են իրենց աշխատավարձի 71%-ի չափով: Իսկ մյուսներն ավելի քիչ:


1 Չոբանյան Հայկ, Մարզպետ - 472,737 դրամ
2 Ստեփանյան Թաթուլ, Մարզպետի խորհրդական - 98,177 դրամ
3 Գրիգորյան Արբակ, Մարզպետի խորհրդական -  54,979 դրամ
4 Հարությունյան Մերուժան, Մարզպետի օգնական  - 115,223 դրամ
5 Գևորգյան Էմին, Մարզպետի օգնական - 100,450 դրամ
6 Գևորգյան Արման, Գլխավոր քարտուղար - 71 338,952 դրամ
7 Ափինյան Ֆելիքս, Գլխավոր քարտուղարի տեղակալ - 71 362,751 դրամ
8 Սուքոյան Վաղարշակ, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ 71 253,688
9 Ղազումյան Մանե, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար - 222,866 դրամ
10 Տիգրանյան Ռուբեն, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ - 270,759 դրամ


 Հարկերը հանած փաստացի վճարվել է 14 մլն 411 հազար դրամ:

Մարզպետարանից «Հետք»-ին փոխանցեցին, որ այդ պահին ունեցել են 140 աշխատակից և բոլորը ստացել են պարգևավճար:

«Պարգևատրումները վճարվել են ոչ հավասարաչափ, հաշվի են առնվել նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը և տրված հանձնարարականների կատարման արդյունավետությունը»,- տեղեկացնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Պարզվում է՝ Լոռու մարզպետարանում ավելի առատաձեռն են եղել պարգավճարների գումարի չափի հարցում:


1 Ղուկասյան Անդրեյ, Մարզպետ - 496,050 դրամ
2 Ասլանյան Լևոն, Մարզպետի խորհրդական - 314,165 դրամ
3 Տեր-Սիմոնյան Լևոն, Մարզպետի խորհրդական - 314,165 դրամ
4 Մարկոսյան Գայանե, Մարզպետի օգնական - 297,630 դրամ
5 Խանզադյան Ռուբեն, Մարզպետի օգնական - 297,630 դրամ
6 Խաչատրյան Վալերի, Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ-  266,676 դրամ
7 Մխիթարյան Արթուր, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ - 279,772 դրամ
8 Հարությունյան Ռաֆայել, Կրթության. մշակույթի և սպորտի վարչության պետի ժ/պ - 279,772 դրամ
9 Մանուչարյան Դավիթ, Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ - 182,546 դրամ
10 Ջանազյան Արմեն, Քաղաքաշինության վարչության պետ - 264,362 դրամ
11 Մակարյան Սամվել, Աշխատակազմի քարտուղարության պետ - 350,608 դրամ
12 Բերոյան Լևոն, Աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ - 282,550 դրամ

Լուսանկարում ձախից՝ Հայկ Չոբանյանը, աջից՝ Անդրեյ Ղուկասյանը

x