Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Գաբալայում |panarmenian.net|

panarmenian.net:  Հունիսի 12-ին ադրբեջանական Գաբալայում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Եռակողմ ձևաչափով գործակցության զարգացման շուրջ կարծիքներ կփոխանակեն Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովման, ինչպես նաև մի շարք այլ հարցեր, հայտնում է Haqqin.az-ը:

x