Ուկրաինայի Սահմանադրական դատարանը քննում է Ռադան ցրելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am:  Ուկրաինայի Սահմանադրական դատարանը քննում է Գերագույն ռադան լուծարելու հարցը:

62 պատգամավորներ երկրի բարձրագույն դատական մարմին են դիմել, խնդրելով ստուգել նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ օրենսդիր մարմինը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագրի օրինականությունը:

Դիմելով դատավորներին՝ Զելենսկին հույս է հայտնել, որ դատարանը «արդար որոշում կկայացնի, որի համար ոչ ոք չի ամաչի»:

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի պարտականությունները ստանձնել է մայիսի 20-ին, և հենց այդ օրը՝ երդմնակալության ելույթում հայտարարել նախկին նախագահի օրոք ձևավորված խորհրդարանը լուծարելու մասին:

Արտահերթ ընտրությունները երկրում նշանակված են հուլիսի 21-ին:

x