Օտարերկրյա ներդրումներն առաջին եռամսյակում աճել են, ուղղակի ներդրումները՝ զգալի կրճատվել |hetq.am|

hetq.am:  Օրերս Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում կատարված օտարեկրյա ներդրումների մասին տվյալները։ Եվ, ինչպես միշտ, ներդրումների վիճակագրությունը ամեն ոք կարողանում է մեկնաբանել յուրովի, քանի այն ներկայացվում է բավականին խճճված տեսքով։ Ինչպես բազմիցս գրել ենք, Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տվյալներում ներդրումների ընդհանուր ցուցանիշն ու դինամիկան ստանալու համար հարկավոր է մի շարք տվյալներ գումարներ ու հանել, ինչը և արել ենք։ Բացի այդ, օտարեկրյա ներդրումների մասին երկու վիճակագրություն կա՝ առաջինը ներդրումների ընդհանուր հոսքերն են, իսկ մյուսը՝ զուտ հոսքերը։ Վերջինը ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։ Եվ հաճախ պատահում է, որ ընդհանուր հոսքերը ավելացած են լինում, իսկ զուտ հոսքերը՝ կրճատված կամ հակառակը։ Սա է պատճառը, որ ամեն ամեն անգամ ներդրումների հրապարակումից հետո մեկի մեկնաբանմամբ դրանք կրճատվել են, մյուսի մեկնաբանմամբ՝ աճել։

Ներդրումների ընդհանուր հոսքերը առաջին եռամսյակում աճել են, միայն ուղղակի ներդրումները՝ նվազել

Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում օտարեկրյա ներդրումների ծավալը` ընդհանուր հոսքերը, ըստ Վիճկոմիտեի տվյալների հիման վրա կատարված հաշվարկների, կազմել են 343.5 մլրդ դրամ կամ եռամսյակի միջին փոխարժեքով հաշվարկած՝ մոտ 705 մլն ԱՄՆ դոլար։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ ներդրումների ծավալն աճել է 38.7 մլրդ դրամով կամ 12.7%-ով։ Իսկ ԱՄՆ դոլարով հաշվարկած՝ ներդրումների ծավալն աճել է մոտ 71.8 մլն դոլարով կամ 11.3%-ով։ Քանի որ խոսքը օտարեկրյա ներդրումների մասին է, ավելի ճիշտ է հիմք ընդունել դոլարային ցուցանիշները։

Վերևում նշվածները ընդամենը ներդրումներն են, որոնք ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները։ Իսկ միայն օտարեկրյա ուղղակի ներդրումներն (ՕՈՒՆ) այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 71.1 մլրդ դրամ կամ 146 մլն ԱՄՆ դոլար։ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ ուղղակի ներդրումները կրճատվել են 18.4 մլրդ դրամով կամ 20.5%-ով։ Իսկ դոլարային հաշվարկներով՝ ՕՈՒՆ-ները նվազել են մոտ 40 մլն դոլարով կամ 21.5%-ով։ Միանգամից առաջ անցնելով՝ նշենք, որ տվյալները ցույց են տալիս՝ ՕՈՒՆ-ների նվազումը մեծապես պայմանավորված է օֆշորային Ջերսիից կատարվող ներդրումների դադարեցմամբ։ Խոսքը Ամուլսարի ծրագրի հետ կապված ներդրումների մասին է, որոնք իրականացնում էր «Լիդիան Արմենիան»։ Հիշեցնենք, որ բնակիչների պահանջով նախորդ տարվանից Ամուլսարում աշխատանքները դադարեցված են։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։

x