23 համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ՏԸՀ-ները չեն ստացել

armenpress.am:  Հանրապետության 23 համայնքում 2019 թվականի հունիսի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 11-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել վերահաշվարկի մեկ դիմում՝ Գորայք համայնքի թիվ 34/3 տեղամասում վերահաշվարկ իրականացնելու պահանջով:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է ևս 3 դիմում՝ տեղամասում քվաերկության կարգի վերաբերյալ:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Նշված դիմումների քննությունը կիրականացվի Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

x