Ուկրաինայի նախագահը պաշտոնանկ է արել մարզերի 15 ղեկավարների |24news.am|

24news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախարարների կաբինետի ներկայացմամբ, պաշտոնանկ է արել հանրապետության մարզային պետական վարչակազմերի 15 ղեկավարների: Այդ մասին հունիսի 11-ին Կիեւում կայացած բրիֆինգում հայտարարել Է նախագահի վարչակազմի փոխղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան:

«Աշխատանքից ազատվել են Չեռնիգովի, Խմելնիցկու, Խերսոնի, Տեռնոպոլի, Սումի, Պոլտավայի, Օդեսայի, Նիկոլաեւի, Լվովի, Կիրովոգրադի, Կիեւի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Անդրկարպատների, ինչպես նաեւ Վոլինի մարզային պետական վարչակազմերի ղեկավարները»,-ասել Է նա՝ նշելով, որ Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարը պաշտոնակատարի կարգավիճակում Էր:

Ռյաբոշապկան նաեւ հայտնել Է, որ Զելենսկին Վլադիսլավ Բուխարեւին նշանակել Է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x