Արագածոտնի մարզպետը հրաժարվել է եռամսյակային պարգևավճար ստանալուց |hetq.am|

hetq.am:  Շարունակում ենք ներկայացնել մարզպետարանների աշխատակիցների ստացած պարգևավճարները: Հիշեցնենք, որ արդեն անդրադարձել ենք Տավուշի և Լոռու մարզպետարաններին, որտեղ մարզպետներն առաջին եռամսյակում պարգատրել էին իրենք իրենց: Ստորև ներկայացնում ենք Արագածոտնի մարզպետարանի պարգևատրումները:

2019թ. առաջին եռամսյակի համար Արագածոտնի մարզպետարանի 99 աշխատակցի մայիս ամսին որպես պարգևավճար վճարվել է մոտ 14 մլն 89 հազար դրամ: Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանի փոխանցմամբ՝ աշխատակիցների պարգևատրման համար հիմք է հանդիսացել իրենց վրա դրված պարտականությունների, հանձնարարված աշխատանքների կատարման արդյունավետությունն ու որակը:

Առաջին եռամսյակում Արագածոտնի մարզպետը, մարզպետի տեղակալները, գլխավոր քարտուղարը պարգևավճար չեն ստացել: Աշխատավարձի չափով պարգևատրվել են մարզպետի խորհրդականները, օգնականները, մեկ վարչության պետ: Իսկ վարչության պետերից երկուսը և մարզպետի տեղակալի օգնականը աշխատավարձի 50-75%-ի չափով են պարգևատրվել:

Շարունակությունը՝ hetq.am-ում։

 

x