2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվում են տեսչական ստուգումներ. ՊՆ

Զորքերի մարտական պատրաստականության ու պատրաստության ստուգման նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերում Գլխավոր ռազմական տեսչության կողմից անցկացվում են ստուգումներ:

ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշման շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, ռազմական տեխնիկան կատարել է երթ դեպի բացազատման վայրեր և բերվել մարտական վիճակի:

x