Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում հայտնվել Է Բենքսիի նոր գրաֆիտին |armenpress.am|

armenpress.am։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում հայտվել Է բրիտանացի հայտնի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիի նոր գրաֆիտին: Instagram-ում նկարչի պաշտոնական Էջում հրապարակված լուսանկարում պատկերված Է նոր գործը, որն արված Է Եվրամիությունից ժամանող մարդկանց մաքսային հսկողության գոտու փակ անցումում:

KEEP OUT («Ներս չթողնե՛լ», «Մուտքն արգելված Է») մակագրությամբ կողպեքով փակ դռան վրա պատկերված Է առնետ, որը KEEP OUT մակագրությունից «պոկված» T տառով հարվածում Է այդ կողպեքին, որպեսզի բացի այն: Հրապարակումը 12 ժամում ավելի քան 700 հազար լայք Է հավաքել:

Բենքսին (Banksy) սթիթ-արտիստ Է։ Նրա հեգնական եւ սրամիտ գործերն՝ ուղղված քաղաքականության, պատերազմի, կապիտալիզմի եւ բարոյախոսական քարոզչականության դեմ, դառնում են լրագրողների, լուսանկարիչների, վանդալների, գեղարվեստական քննադատների եւ կոլեկցիոներների որսի առարկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

x