Նախկին իշխանություններից որոշ չինովնիկներ Կոնդում տարածքներ են սեփականացրել առանց որևէ խնդրի. Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում |tert.am|

tert.am։ Այսօր Կոնդի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով նոր հանձնաժողովի ստեղծում ու իրենց տարածքների չափագրում:

«Մենք ոչ մեկին չենք ուզում լսել, մեզ պետք է վարչապետ կամ փոխվարչապետ... ու քաղաքապետն էլ անպայման ներկա լինի»,-նշում էին բնակիչները և ավելացնում, որ 19 տարի է պայքարում են:

«Նախկին իշխանություններից որոշ չինովնիկներ մեր Կոնդում հանրային տարածքներ են սեփականացրել առանց որևէ խնդրի, իսկ մենք մեր տները չենք կարողանում: Մենք չենք պատրաստվում փող տանք, որ մեր եղածը առնենք»,-ասաց մեկ այլ բնակիչ:

Ակցիայի մասնակիցները փոխանցեցին վարչապետին ուղղված նամակ, որտեղ նշել էին. «Քանի որ նոր ժամանակներում կատարված իրադարձությունները հույս ներշնչեցին բնակիչներիս՝ վերականգնելու օրինականությունը, հարցերի կապակցությամբ դիմեցինք քաղաքապետարան, սակայն բավարար պատասխան չստացանք: Հիմա դիմում ենք, որ վարչապետը միջամտի»:

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ 2004 թվականից պայքարում են, որ խնդիրը լուծվի, ըստ նրանց` նախկինում հրահանգել են, որ թերի չափագրում կատարվի:
Կոնդի բնակիչներից Նաիրա Երեմյանը նշեց, որ իրենց ընտրած իշխանությունն է և ցանկանում են, որ վարչապետը օգնի. առաջարկում են ստեղծել հանձնաժողով և հարցին լուծում տալ: «Այն ժամանակվա ստեղծած խնդիրները լուծումներ ունեն, չեմ հասկանում ինչո՞ւ ենք նրանք վախենում այդ խնդիրներին լուծումներ տալուց: Մենք հեշտ ճանապարհներ ունենք առաջարկելու»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am

x