Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին. Մոսկվայի կենտրոնում երթի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկում |tert.am|

tert.am: Այսօր Մոսկվայում երթ է անցկացվում հաջակցություն օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի: Երթի մասնակիցները շարժվում են «Չիստիե պրուդի» («Чистые пруды») մետրոկայարանի մոտից ՆԳՆ շենքի մոտ, հայտնում է meduza.io-ն:

Երթի մասնակիցները բացականչում են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:
Ոստիկանությունը կոչ է արել մարդկանց ցրվել, ինչից հետո սկսել է բերման ենթարկել նրանց: Արդեն հաղորդվում է 23 բերման ենթարկվածի մասին:

Նշվում է, որ նրանց թվում են «Մեդուզա» գործակալության լրագրողներ Իլյա Ժեգուլյովն ու Անդրեյ Պերցևը:

x