Սեպտեմբերին նախատեսվում է, որ Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ կանցնեն համընդհանուր ներառական կրթության |tert.am|

tert.am։ Համընդհանուր ներառականությունը մեր գլխավոր ուղղություններից մեկն է, և այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է, որ Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ կանցնեն համընդհանուր ներառական կրթության: Բյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Ըստ նրա, ներկայումս գնում են հետազոտություններ և յուրաքանչյուր երեխայի ուղղությամբ կազմում են անցման քարտեզը, որպեսզի որևէ մեկը հատուկ դպրոցների վերակազմավորման արդյունքում դուրս չմնա:

Հարցին՝ Երևանում համընդհանուր ներառական համակարգի անցումը արդյո՞ք հավելյալ ծախսեր է ենթադրում, Արայիկ Հարությունյանը նշեց, որ բավական մեծ գումարներ տրամադրում էին հատուկ դպրոցներին, իսկ վերակազմավորումների արդյունքում վերաբաշխում են լինելու և գումարները գնալու են հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք կարողանան այդ ծառայությունները մատուցեն։

Միաժամանակ նախարարը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, այնուամենայիվ, որ այդ գումարները բավարար չեն։ Նա նշեց, որ հետազոտություններ են իրականացվել այն 3 մարզերում, որտեղ համընդհանուր ներառական անցում ապահովվել է՝ Սյունիք, Տավուշ և Լոռու մարզ, այստեղ արձանագրվել են մի շարք խնդիրներ, որից կարևորը հարմարացումն է։ 

x