Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահը |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը շրջանառության մեջ է դրել «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 

Կազմում չկան ՀՀ նախագահը եւ ԱԺ նախագահը: Գործող օրենսդրությամբ Անվտանգության խորհրդի անդամներն են՝ վարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Գործող օրենքով ԱԽ նիստին կարող են մասնակցել նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք: Այսպիսով, եթե օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա՝ ԱԺ նախագահն ի պաշտոնե կկարողանա մասնակցել ԱԽ նիստերին:

x