Նախագահը ստորագրել է Արտակ Զեյնալյանին նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ընդունելով Արտակ Զեյնալյանի հրաժարականը, ստորագրել է վերջինիս աշխատանքից ազատման մասին հրամանագիրը: Հրամանագրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակ Զեյնալյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»։

x