Հայոց ցեղասպանության հարցը «գժտեցրել» է Թուրքիային ու Նիդեռլանդներին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Նիդեռլանդների կառավարության՝ նախօրեին ընդունված որոշումը, որը դատապարտում է վերջերս Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, գրում է rusarminfo.ru-ն:

«Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի հայտարարությունը զրպարտություն է: Այդ որոշումն ընդունվել է հակաթուրքական շրջանակների ներկայացուցիչների կողմից»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ խորհրդարանականների նախաձեռնությունը խիստ բացասաբար կանդրադառնա Թուրքիայի ու Նիդեռլանդների հետագա հարաբերությունների վրա:

x