«Սանիթեք»-ը քրեակատարողական հիմնարկների աղբահանությունն ուշացումներով է կատարում |hetq.am|

hetq.am։ Աղբահանությունից դժգոհում են ոչ միայն Երևան քաղաքի բնակիչները այլև մայրաքաղաքում գտնվող քրեակատարողական հիմնարկները: Այստեղ նույնպես օրերով, երբեմն էլ՝ շաբաթներով աղբի տեղափոխություն «Սանիթեք» ընկերությունը չի իրականացնում: Ականատես ենք եղել, թե ինչպես է աղբի բլրակ գոյացել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում:

Երբ ներսում էինք, այդ պահին բեռնատար ավտոմեքենայի ձայն լսվեց և քրեակատարողականի աշխատակիցները «աչքալուսանքի» նման իրար փոխանցեցին, թե եկել են աղբը տանեն, սակայն պարզվեց, որ սնունդ բերող ավտոմեքենան էր:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանը պարզաբանեց, որ «Սանիթեք»-ը պարտավորվել է շաբաթը երկու անգամ իրականացնել աղբի տեղափոխում, սակայն կատարում են երբ կարողանում են:

Տարածքում արդեն տարածվել էր աղբի հոտը: ՔԿՀ-ում մտավախություն ունեն, որ այս վիճակը շարունակվելու դեպում, ձմերուկի, սեխի սեզոնին, տարածքով անցնել չի լինի գարշահոտությունից:

Ավելին՝ hetq.am

x