Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայի ընդունած բանաձևին |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։

Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած գրավոր հայտարարության մեջ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք» և առաջ է քաշվել այն պնդումը, թե որոշումն ընդունվել է «հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ որոշման ընդունմանը նպաստած ուժերի քայլերն անպատասխան չեն մնա, իսկ Հոլանդիայի խորհրդարանի այդ քայլը չի կարող դրական ազդեցություն ունենալ թուրք–հոլանդական հարաբերությունների զարգացման վրա։

Ուշագրավ է, որ Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Yeni Şafak» թերթի կայքը, ինչպես նաև «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, անդրադառնալով արտգործնախարարության հայտարարությանը, որևէ կերպ չեն հիշատակել ոչ Հոլանդիայի խորհրդարանի ընդունած որոշման բովանդակությունը և ոչ էլ այդ որոշման՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հետ կապված լինելու հանգամանքը։

 

x