Սևանա լիճն ընդգրկվել է ամառային արձակուրդներին ռուսաստանցիների համար ԱՊՀ երկրների լավագույն հանգստավայրերի ցանկում |tert.am|

tert.am: Ռուսական ТурСтат վերլուծական գործակալությունը կազմել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամառային արձակուրդներն անցկացնելու առումով ԱՊՀ երկրների լավագույն կուրորտային վայրերի վարկանշային աղյուսակը, որում Սևանա լիճը 5-րդն է:

Ինչպես նշում է գործակալությունը, ԱՊՀ երկրներում ամառային հանգիստն անցկացնելու առավելություններն են ազատ վիզային ռեժիմը, բնակիչների ռուսաց լեզվի իմացությունը, հյուրընկալությունը, ոչ թանկ հանգիստը, տեղական համեղ խոհանոցն ու մրգերը:

Վարկանշային աղյուսակի առաջին տեղում Ղազախստանի Բուրաբայ հանգստավայրն է, որին հետևում է Ղրղզստանի Իսիկ Կուլ լիճը: Այնուհետ հաջորդում են Բելառուսի Նարոչ լիճը և Բաքվում Կասպից ծովի ափին Ապշերոնի հանգստավայրերը:

x