Բրիտանացի նախարարն արտոնել է Ասանժի արտահանձնումը ԱՄՆ-ին |panarmenian.net|

panarmenian.net: Մեծ Բրիտանիայի իշխանությունները ստորագրել են Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ի հարցումով այդ երկրին արտահանձնելու վերաբերյալ փաստաթղթերը: Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը հայտնել է այդ մասին հարցազրույցներից մեկում:

«Ասանժը պետք է ճաղերի ետևում գտնվի: ԱՄՆ-ից հարցում կա, որը կուղարկվի դատարան, սակայն ես արդեն ստորագրել եմ արտահանձնման վերաբերյալ արտոնագիրը և վավերացրել այն: Այնպես որ վաղը այն դատարան կուղարկվի», -ասել է Ջավիդը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Վերջնական որոշումը կայացնում է դատարանը, սակայն նախարարի դիրքորոշումը ևս շատ կարևոր է և ես կցանկանայի, որ արդարությունը հաղթեր: Մենք ունենք արտահանձնման օրինական հարցում, ես այն ստորագրել եմ, սակայն վերջնական որոշումը դատարաններինն է», -ասել է նա:

x