Հերմինե Նաղդալյանի ընտանիքն ուզում է շահագործել Հացավանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրը |hetq.am|

hetq.am։ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիան-Շիկ» ՓԲԸ-ն ուզում է շահագործել Սիսիանի մոտակայքում գտնվող Հացավանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրը` բաց եղանակով: Այդ նպատակով ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունն ու բնապահպանական կառավարման պլանը:

Հացավանի այս հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Հացավան գյուղից հարավ-արևմուտք՝ Սիսիան գետի միջին հոսանքում, ողողահունի ձախափնյա մասում: Հանքի մոտակա բնակավայրերն են Հացավան (2,6 կմ է հեռու), Թասիկ (1 կմ), Աշոտավան (4,5 կմ) գյուղերը, իսկ Սիսիան քաղաքի հետ այն կապված է ասֆալտապատ ճանապարհով (15 կմ), որն անցնում է անմիջապես հանքավայրի հարևանությամբ:

Ընկերությունը հանքավայրը շահագործելու է շինարարության համար խիճ, կոպիճ և ավազ ստանալու նպատակով:

«Սիսիան-Շիկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2005 թվականին: Այն հիմնադրել է Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Ընկերությունը 2016-2018թթ. տնօրինել է Բեգլարյանի որդին՝ Նարեկ Բեգլարյանը, իսկ 2018թ. օգոստոսից տնօրեն է նշանակվել Լաուրա Ալեքսանյանը:

Ընկերությունը հանքավայրը նախատեսում է շահագործել 25 տարի: Նախագծում նշվում է, որ բացահանքի օտարման տարածքը կազմում է 2 հա, որը գյուղատնտեսական նպատակով օգտագործման համար պիտանի չէ: Հողատարածքների կադաստրային արժեքը կազմում է 16,7 հազար դրամ՝ 1 հա-ի համար:

Հացավան գյուղում հաշվառված են երկու հուշարձաններ՝ 17-18-րդ դարերի գյուղատեղի՝ «Կամնի» և «Տեր Վարդան» լճակների մոտ, որոնք հանքավայրից ընդամենը 1,3 կմ են հեռու: Հանքավայրից 2 կմ հեռու է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակի հուշարձանը՝ գյուղի արևելյան եզրին, Սիսիան-Թասիկ ճանապարհի աջ կողմում:

Շարունակությունը՝ hetq.am

x