Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության և անկեղծ ընկերության օրինակելի դրսևորում:

x