azatutyun.am: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կշարունակվի սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
Հունիսի 12-ին դատարանը հետաձգեց քննությունը՝ նախկին նախագահի պաշտպաններին մեկ օր տրամադրելով գործի նյութերին ծանոթանալու համար։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Երկու օր անց՝ մայիսի 20-ին նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել այս որոշումների դեմ։
Վերաքննիչն այսօր կշարունակի Քոչարյանին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքների քննությունը |azatutyun.am|

Դիտել նաև
- Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» ԲԿ-ում է |armenpress.am|
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի |armtimes.com|
- ՊԲ-ի ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ եղել են Երևանում. Արայիկ Հարությունյան |shabat.am|
- Այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով․ Ռոբերտ Քոչարյան |hraparak.am|