Տիգրան Ավինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում»-ին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կմասնակցի «Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019»-ին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի հուլիսի 13-22-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին:

x