Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս. Ռոբերտ Քոչարյան |factor.am|

factor.am: «Ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքից, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք կա: Վատ է, որ այս տարիների ընթացքում այդքան վատ համբավ եք ձեռք բերել: Այս գործը Ձեր թափի գործը չէ»,- դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին՝ ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը:

Նա դատավորին կրկին հորդորեց ինքնաբացարկ հայտնել: «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս: Այս քրեական գործն ամբողջությամբ կարված գործ է, և մարդիկ այս գործը կարելու համար պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ»,- պնդեց Քոչարյանը: Մանրամասները` տեսանյութում:

x