factor.am: «Ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքից, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք կա: Վատ է, որ այս տարիների ընթացքում այդքան վատ համբավ եք ձեռք բերել: Այս գործը Ձեր թափի գործը չէ»,- դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին՝ ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը:
Նա դատավորին կրկին հորդորեց ինքնաբացարկ հայտնել: «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս: Այս քրեական գործն ամբողջությամբ կարված գործ է, և մարդիկ այս գործը կարելու համար պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ»,- պնդեց Քոչարյանը: Մանրամասները` տեսանյութում:
Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս. Ռոբերտ Քոչարյան |factor.am|
Դիտել նաև
- Դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին |aysor.am|
- Մեղադրող դատախազը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Քոչարյանի գործով դատավորին |factor.am|
- ՀՔԾ-ն պարզաբանում է՝ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածներով |azatutyun.am|
- Մարտի 1-ի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 9-ին |armenpress.am|