ԵՄ-ն 1,49 մլրդ եվրո տուգանք է սահմանել Google-ի նկատմամբ

Եվրոպական միության հակամենաշնորհային կարգավորիչները 1,49 մլրդ եվրոյով տուգանել են ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությանը, ինչն արվել է մյուս որոնողական համակարգերի հետ մրցակցային պայմանների խախտման պատճառով:

Ինչպես նշում է Reuters-ը, վերջին երկու տարում սա ընկերության երրորդ խոշոր տուգանքն է:

Նախորդ տարի ԵՄ-ն ընկերությանը տուգանել էր ռեկորդային 4,34 մլրդ եվրոյով: Տուգանքը սահմանվել էր այն պատճառով, որ Google-ն իր Android օպերացիոն համակարգի միջոցով արգելափակել էր մրցակիցների գովազդները:

Մինչդեռ 2017թ. ընկերությունը կրկին մրցակցային կանոնների խախտման պատճառով տուգանվել էր 2,42 մլրդ եվրոյով:

tert.am

x