Հայաստանի սոցապնախարարը ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ժնևում ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում: Այս մասին ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնել է Բաթոյանը:

«Երեկ ելույթ ունեցա Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում։
Այս նստաշրջանին մասնակցում է շուրջ 5,700 աշխատող, գործատու, կառավարության ներկայացուցիչ Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ 187 պետություններից։

Այս նստաշրջանն առանձնահատուկ է, քանի որ այս տարի է նշվում ԱՄԿ 100-ամյակը, և կարևոր է հատկապես մեզ համար, քանի որ օրեր առաջ ԱՄԿ-ի հետ ստորագրեցինք «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը և մեկնարկեց «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը։

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահները»,- գրել է Բաթոյանը:

x