G20-ի անդամ երկրները մտադիր են պլաստիկ աղբի դեմ պայքարի համար միջազգային կառույց ստեղծել |tert.am|

tert.am: «Մեծ քսանյակի» (G20) անդամ երկրների բնապահպանության և էներգետիկայի նախարարները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին միջազգային կառույցը, որը թույլ կտա կրճատել համաշխարհային օվկիանոսն աղտոտող պլաստմասե աղբը, գրում է РИА Новости-ն՝ խմբի հանդիպումից հետո տարածված հաղորդմանը հղումով:

Յուրաքանչյուր անդամ երկիր կպարտավորվի պայքարի սեփական միջոցները ձեռք առնել և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել նոր կառույցին, սակայն հաղրոդման մեջ աղբի հնարավոր կրճատման հստակ քանակ չի նշվում:

«Մենք մեծ արդյունքների ենք հասել: Մենք բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի դա արտացոլվի ամսվա վերջին «քսանյակի» համաժողովում»,- համաժողովի ավարտին լրագրողներին ասել է Ճապոնիայի բնապահպանության նախարար Յոսիակի Հարադան:

 

x