Նախատեսվում է արգելել կուրսային ու դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը|lragir.am|

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշատական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց օրենսդրական նախաձեռնությնը, ըստ որի՝ արգելվելու է կուրսային ու դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը, սահմանվելու են տուգանքներ:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հանձնաժողովի նիստում ներկայացրեց նման ծառայություններ մատուցող ընկերությունների սահմանած գները: Նրա խոսքով՝ մեր կրթական համակարգի համար ամոթ է նման պատկեր ունենալը: «Սրա վերջնական լուծումը գտնվում է բուհերում, սա պետք է հստակ ֆիքսենք: Բուհերը պետք է ներդնեն հակապլագիատ գործիքներ»,- աաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բուհերը պետք է ներդնեն էլեկտրոնային գործիքներ, որոնք ունեն աշխարհի բոլոր բարձրակարգ համալսարանները, իսկ Հայաստանում նաև Ամերիկյան ու Ֆրանսիական համալսարանները: «Հայաստանում ևս նման մի ծրագիր ժամանակին մշակվել է Ագրարային համալսարանի ղեկավարությամբ, այսինքն՝ մեր սեփական պրոդուկտն ունենք: Հետո այդ համակարգի մեջ յուրաքանչյուր դասախոս ներդնում է իր անհատական ուսուցման ծրագիրը, կրթական ծրագրի մեջ հստակ նշվում են պահանջները: Այստեղ ներբեռնվում է հակապլագիատ գործիքը: Յուրաքանչյուր ուսանող, երբ ներբեռնում է իր աշխատանքը տվյալ համակարգի միջոցով, դասախոսը տեսնում է քանի տոկոս պլագիատ կա»,- մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ հարցը առաջիկա մեկ տարում կարելի է լուծել, եթե բուհերի ղեկավարները նման ցանկություն ունենան:

Օրենսդրական նախաձեռնությունը կընդգրկվի ԱԺ լիագումար նսիտերի օրակարգ:

x