Երկու միլիոն հոնգկոնգցի դուրս է եկել փողոց արտահանձնման օրենքի դեմ |lragir.am|

lragir.am։ Հունիսի 16-ին Հոնգ Կոնգի մոտ 2 միլիոն բնակիչներ բողոքի երթ են անցկացրել քաղաքում Չինաստանի իշխանության ընդլայնման դեմ, հայտնում է ABC-ն: Հոնգկոնցիները բողոքում են հանցագործության մեջ կասկածվողներին մայրցամաքային Չինաստան արտահանձնելու օրինագծի դեմ:

Հոնգ Կոնգի կառավարիչ Քերի Լամը նշել է, որ օրինագծի քննարկումը հետաձգվում է անորոշ ժամանակ, սակայն ցուցարարներից շատերը պահանջել են նրա հրաժարականը: Ցուցարարները պահանջում են ամբողջությամբ չեղարկել օրինագիծը:

x